Վայոց Ձորում երկու տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող անչափահաս Նարեկը կենթարկվի դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նարեկի փաստաբան Վահե Մարգարյանը:

«Ես միջնորդություն էի ներկայացրել, որը վարույթն իրականացնող մարմինը բավարարել է: Դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննության օրն արդեն նշանակվել է»,- ասաց Վահե Մարգարյանը:

Նշենք, որ Նարեկը տարիներ առաջ զինվորական ծառայության մեկնելու համար Երեւանում հետազոտություն էր անցել, եւ պարզվել էր, որ մտավոր հետամնաց է:

Հիշեցնենք, որ 16-ամյա Նարեկը մեղադրվում է հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին, ապա երեք օր անց էլ Վերնաշեն գյուղի 87-ամյա Գ. Բարսեղյանին սպանելու եւ ոսկյա ականջօղերը հափշտակելու մեջ:

Նարեկը տվել է խոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Երիտասարդը կալանավորված է: