Թուրքիայի Աղրը նահանգում «Իսլամական պետության» դեմ բողոքի ակցիայի մասնակցած Սուզան Քոթային ազատել են աշխատանքից։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Անտառի հարցերով վարչության աշխատակից Սուզան Քոթայը ամիսներ առաջ մասնակցել էր ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ բողոքի ակցիային։ Սակայն վարչության ղեկավարությունը իմանում է դրա մասին եւ կանչում հաշվետվության՝ պնդելով, որ նա պարտավոր է ահաբեկչական համարի նաեւ PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ։  Սակայն Սուզանը պնդել է, թե  «Իսլամական պետությանն» է ահաբեկչական համարում, որից հետո նրան հեռացրել են աշխատանքից։