Սպիտակ քաղաքում գտնվող «Ռոսիա» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել հաճախորդի եւ ակումբի դիջեյի միջեւ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նոյեմբերի 17-ի գիշերը հաճախորդներից մեկն ու դիջեյը վեճի են բռնվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Դիջեյը գլխի կոտրվածքով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:

Մեզ հայտնի դարձավ, որ տուժողը 23 տարեկան է, բնակվում է Վանաձոր քաղաքում, սակայն աշխատում Սպիտակում: Դեպքից ժամեր անց հայտնաբերվել է նրան մարմնական վնասվածք հասցնող երիտասարդը: Վերջինս բացատրական աշխատանքներից հետո ազատ է արձակվել:

Հանգամանքները պարզվում են: