Անհամարձակ գորիլան նվաճել է համացանցի օգտատերերի համակրանքը: Imgur կայքում հրապարակված տեսանյութն ավելի քան 956 հազար մարդ է դիտել:
«Գորիլան հետեւում է, թե ինչպես են իր ընկերները խաղում անձրեւի տակ: Հետո որոշում է ինքն էլ փորձել»,- ասված է հոլովակի նկարագրության մեջ:
Ըստ Gazeta.ru-ի, հոլովակի հերոսը որոշ ժամանակ մի կողմ կանգնած դիտում է մյուս գորիլաներին: Արդյունքում նա ուժ է հավաքում, դուրս գալիս անձրեւի տակ եւ բռնում գլուխը:





























