Հայաստանը ԵՏՄ-ն դիտարկում է որպես կարեւոր տնտեսական ուղղություն։ Այս մասին նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նա հիշեցրեց, որ դեռեւս 2013թ. Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ սկզբում մենք պետք է լուծենք անվտանգության հարցը եւ միայն հետո մտածենք տնտեսության զարգացման մասին։ «Ստացվել է այնպես, որ Ռուսաստանը խնդիրներ ունի Եվրոպայի հետ։ Բարձրացել է Ղրիմի ինքնորոշման հարցը, որը մեզ օտար չէ. նման խնդրի պատճառով մենք բլոկադայի մեջ ենք»,- ընդգծել է Սաֆարյանը։ Ռուսաստանը, որը իրենից ներկայացնում է ԵՏՄ առանցքը եւ հիմնական ուժը, Հայաստանի համար եղել եւ մնում է ռազմավարական ուղղություն, իսկ ԵՏՄ-ն՝ երկրի տնտեսության զարգացման հիմքը»,- ասել է Սաֆարյանը։