ԱՄՆ բնակչուհի Կոնստանս Կարպենիտոն երկրորդ անգամ ակնթարթային վիճախաղով 1 մլն դոլար է շահել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Նախորդ 1 մլն-ը նա շահել է 1996 թվականին: Երկու դեպքում էլ Սթոունհեմ քաղաքի բնակչուհին վիճակախաղի տոմսը նույն սուպերմարկետում է գնել:

Բացի այդ, նույն խանութում Կարպենիտոն մի անգամ տոմս է գնել, որը նրան 20 հազար դոլար է բերել: Ամերիկուհու խոսքով, վիճախաղի տոմս է գնում ամեն շաբաթ: Վերջին շահումը նա պատրաստվում է ծախսել իր ընտանիքի համար «չափազանց յուրահատուկ Սուրբ Ծննդյան տոն» կազմակերպելու նպատակով: