Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վստահեցնում է, որ 2016 թվականին սպասվող տնտեսական ծանր վիճակը չի խոչընդոտի «Ֆիրդուսի» շուկայի տարածքի կառուցապատման ծրագրին: Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Ֆիրդուսը գործընթացների մեջ է, այս պահին բնակիչների խնդիրներով ենք զբաղված եւ շատ ակտիվ ներդրողների հետ ենք աշխատում, կարծում եմ` մինչեւ տարվա վերջ այդ մասով արդեն հստակություն կլինի»,-ասել է նախարարը:
Հարցին, թե տնտեսական մռայլ կանխատեսումներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ այդ ծրագրի վրա, նախարարը մանրամասնել է. «Հակառակը կարող եմ ասել, որ այս պահին նույնիսկ բանակցում ենք տարբեր ներդրողների հետ: Արաբական Միացյալ Էմիրություններից խումբ կա, Ռուսաստանից, նաեւ տեղական ներդրողներ կան: Ես կարծում եմ` դեկտեմբերի 2-րդ կեսին արդյունքը կերեւա: Այսինքն պայմանագրեր կնքվեն ու կսկսվի շինարարությունը»։





























