Facebook-ը սկսել է փորձարկել սոցցանցից գումար փոխանցելու գործառույթը: Ծրագրվում է այն օգտագործել բարեգործական կազմակերպություններին եւ հիմնադրամներին նվիրատվություններ կատարելու համար: Այս մասին նշված է սոցիալական ցանցի նորությունների բլոգում:

Սոցցանցը թույլ կտա էջերին եւ հրապարակումներին ավելացնել «Նվիրաբերել» կոճակը, որը կդյուրացնի միջոցների հավաքագրման գործընթացը:

Ըստ Lenta-ի, Facebook-ի ներկայացուցիչները հիշեցրել են, որ 2013 թվականին սոցիալական ցանցում բարեգործական նպատակներով դրամահավաքի տարբեր միջոցներ են փորձարկվել, ներառյալ՝ տարբեր բնական աղետներից հետո զանգվածային արշավները:

Հնարավոր կլինի դրամահավաքի գործընթացին հետեւել իրական ժամանակով: Հիմնադրամները կկարողանան նաեւ պատմել իրենց արշավների նպատակների, խնդիրների եւ պատմության մասին: Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել արդեն 37 գործընկերներ: