ԱՄՆ Վաշինգթոնի նահանգում ուժգին փոթորիկը կաթվածահար է արել երթեւեկությունը եւ հոսանքազրկել ավելի քան 105 հազար տուն։ Էլեկտրականության մատակարարումների վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 15 օր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով էներգետիկ ընկերությանը։

Քամու արագությունը տեղ-տեղ գերազանցել է 160 կմ/ժ-ն։ Բնության  տարերքից զոհվել է 3 մարդ։

Նահանգապետ Ջեյ Ինսլին նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։ Դա թույլ կտա դաշնային իշխանություններին չեզոքացնել աղետի հետեւանքները։