Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճ են գրանցել։ Այս մասին վկայում են սակարկությունների արդյունքները։
Մասնավորապես Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.13 տոկոսով եւ կազմել 44.31 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta-ն։ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումներն աճել են 0.05 տոկոսով եւ կազմել 40.59 դոլար մեկ բարելի դիմաց։





























