Չինաստանի Սինցզյան նահանգում ոստիկանությունը 56 օրում հայտնաբերել եւ ոչնչացրել է 28 ահաբեկչի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Զինված մարդկանց խումբը նոյեմբերի 18-ին հարձակվել էր Ակսու շրջանի ածխահանքի վրա։ Համաձայն տեղի իշխանությունների՝ ահաբեկիչները սպանել են նաեւ 11 խաղաղ բնակչի։

Ոստիկանության տեղեկություններով՝ գրոհայինները պատկանում էին հենց այն ահաբեկչական խմբավորմանը, որի ոչնչացման աշխատանքները ձեռնարկել է ոստիկանությունը, փոխանցում է Gazeta-ն։