«Իսլամական պետությանը» ֆինանսավորելու եւ զինելու մեջ կասկածվող 7 ծայրահեղականներ զենք են գնել Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քուվեյթի իշխանությունները կալանավորել են այդ 7 ծայրահեղականներին, որոնցից 5-ը եղել են Սիրիայի քաղաքացիներ, երկուսը՝ ավստրալաբնակ լիբանանցիներ, մեկը՝ եգիպտացի եւ մեկը՝ տեղաբնակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խմբի պարագլուխը, ում անունը չի հրապարակվում, խոստովանել է, որ հանդիսանում է Քուվեյթում ԻՊ համակարգողը եւ գործարքներ է կնքել Ուկրաինայում չինական արտադրության FN6 զենիթահրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ, որոնք հետո Թուրքիայի տարածքով տեղափոխվում էին Սիրիա։