Լոնդոնի կենտրոնում մեքենայի պայթյունի հետ կապված միջադեպը կապ չունի ահաբեկչական սպառնալիքի հետ։ Այս մասին ասված է նախօրեին երեկոյան ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Միջադեպը տեղի էր ունեցել Բեյքեր Սթրիթում՝ նույնանուն մետրոյի կայարանից ոչ հեռու։ Ճանապարհի մեջտեղում թարթող լուսարձակներով դատարկ թողած մեքենան ոստիկանության մոտ կասկածներ էր առաջ բերել, եւ ուժայինները որոշել էին վերահսկելի պայթյուն իրականացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թաղամասն արագ շղթայվել էր, իսկ մարդիկ մետրոյի կայարանից՝ տարհանվել։ Մեքենայի հետագա զննումը որեւէ կասկածելի բան չէր հայտնաբերել։