Մալի հատուկ նշանակության ջոկատը մայրաքաղաք Բամակոյում գրոհով վերցրել է ահաբեկիչների ձեռքում գտնվող Radisson Blu հյուրանոցի մի քանի հարկը։ Գրոհի ժամանակ ազատ է արձակվել 15 գերի, երկու ոստիկան վիրավորվել են, հայտնում է radio france-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող «Ռեդիսոն» հյուրանոցում ահաբեկիչները 170 մարդ են պատանդ վերցրել: Նրանցից 140-ը հյուրանոցի կենվորներ են, իսկ 30-ը` աշխատակիցներ։Այս պահին հայտնի է, որ սպանվել է 3 պատանդ՝ մեկ ֆրանսիայի եւ 2 տեղաբնակ։
Ահաբեկիչները հյուրանոցին են մոտեցել դիվանագիտական համարանիշներով մեքենաներով եւ «Ալլահ Աքբար» բացականչությունների տակ օդ են կրակել Կալաշնիկով ինքնաձիգներով:





























