Վերաքննիչ դատարանը հանցակազմի բացակայության հիմքերով անմեղ է ճանաչել դիակից ականջօղեր գողանալու մեջ մեղադրվող «Շտապօգնության» սանիտար Ռուզաննա Կիրակոսյանին եւ որոշում կայացրել դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
Նշենք, որ Ռուզաննա Կիրակոսյանը մինչեւ վերջ իրեն մեղավոր չէր ճանաչել:
Դատախազությունը պնդում էր, թե Ռուզաննա Կ.-ն, ահազանգ ստանալով այն մասին, որ Մաշտոցի պողոտայի 51 շ. 36 բնակարանում դիակ կա, շտապօգնության մեքենայի վարորդ Հայկ Վարդանյանի հետ մեկնել է վերը նշված բնակարան: Այնուհետեւ Սիլվա Պետրոսյանի դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ, որի ընթացքում էլ Ռուզաննա Կ.-ն Ս. Պետրոսյանի դիակից գաղտնի հափշտակել է զգալի չափի 50.000 ՀՀ դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղը:





























