Լոռու մարզ մտնող ճանապարհների բոլոր մուտքերին ինչ–որ մեկը գրաֆիտի է արել ու մեծ տառերով գրել`«Դբա լավը», որը Լոռվա բարբառով նշանակում է «Դեպի լավը»։
Լոռեցիները չգիտեն` ով է այս պոզիտիվ գրության հեղինակը։ Մի քանի անգամ գրությունները մաքրելուց հետո նորից են հայտնվել։ Տարեց վարորդներն ասում են, որ գրությունը 10 տարվա պատմություն ունի: Ամեն անգամ, երբ ներկով փակում են գրաֆիտին, հեղինակը շատ արագ կրկին գրում է այն։
Վերջերս Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին «Դբա լավը» գրությանը ավելացել է ևս մեկը՝ «Դբա լավը՝ ապո»։
Անհայտ լոռեցու բարեմաղթանքը դարձել է լոռեցիների կարգախոսը. Վանաձորում նույնիսկ «Դբա լավը» անունով խանութ է գործում։


Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի





























