Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակչուհիներից Դույգո Էրդեմը մեքենայի շարժիչի մեջ մտած կատվի ձագին ոստիկանները հանել են երշիկով ձվածեղի ու շաուրմայի միջոցով։
Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Դույգու Էրդեմը առավոտյան աշխատանքի է ցանկացել գնալ, սակայն մեքենան նստելու ժամանակ շարժիչի հատվածից կատվի ձագի մլավոց է լսել։ Նա բացել է կապոտը, սակայն ոչինչ չի տեսել եւ ոստիկանություն է կանչել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները երկար ժամանակ ապարդյուն չարչարվելուց հետո շաուրմա եւ երիշիկով ձվածեղ են բերել մեքենայի մոտ, որպեսզի կատուն հոտն առնելով դուրս գա թաքնված անկյունից։ Այս մեթոդն աշխատել է եւ կատվի ձագը մոտեցել է ուտելիքներին։
Ոստիկանության «հատուկ գործողությունները» հեռվից ուշադիր հետեւել է մայր կատուն։





























