Նոր Օռլեանում կրակոցների հետեւանքով առնվազն 16 մարդ է տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով WWLTV հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի երեկոյան, Bunny Friend այգում: Հրապարակում, որտեղ երաժշտական տեսահոլովակ էր նկարահանվում, հավաքվել էր շուրջ 500 մարդ: Մինչ այդ ոչ հեռու փողային նվագախմբի շքերթ էր տեղի ունենում:

Ականատեսների խոսքով, այդ ժամանակ հայտնվել են երկու զինված անձինք եւ սկսել են կրակել բազմության վրա:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Մասնավորապես, 10 մարդ տեղափոխվել է համալսարանի բժշկական կենտրոն: