Կանադան փակել է Բրյուսելում իր դեսպանատունը։ Այս մասին նոյեմբերի 23-ին իր պաշտոնական Twitter-ում հայտնել է Կանադայի ԱԳՆ-ն։
«Բրյուսելում մեր դեսպանատունը փակ է մինչեւ համապատասխան ցուցումները եւ կատարելու է միայն առանձին անհետաձգելի հյուպատոսական խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Բրյուսելում հայտարարվել էր ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ աստիճանը, կիրակի այդ ռեժիմը երկարաձգվել էր ես մեկ օրով, փոխանցում է Lenta-ն։
Բելգիայի մնացած տարածքում ահաբեկչական սպառնալիքի 3-րդ աստիճան է սահմանվել։
Բրյուսելում փակ է մետրոն եւ ստորգետնյա տրամվայը։ Հասարակական վայրերում խստացվել է հսկողությունը, չեղյալ են հայտարարվել միջոցառումները, փակ են կինոթատրոնները, թանգարաններն ու համերգասրահները։





























