ԱՄՆ Սան Դիեգոյի կենդանաբանական այգում մահացել է աշխարհում վերջին 4 սպիտակ հյուսիսային ռնգեղջյուրներից մեկը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Նոլա մականունով 41-ամյա էգ ռնգեղջյուրը 1989թ.-ից ապրում էր «Սաֆարի պարկ»-ում։ Նա ուներ մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ արտրիտ։

Տարեց տարիքի մյուս 3 սպիտակ ռնգեղջյուրները բնակվում են Քենիայում եւ գտնվում են ուժեղացված հսկողության տակ։