Սիրիայի Լաթաքիայի նահանգի հյուսիսում բանակի ստորաբաժանումներն իրենց հսկողության տակ են վերցրել Ադ Դաղմաշլիա, Ազ Զուվեյկ, Ջաբալ Մուսա, Ջաբալ Դաու, Ջաբալ Աս Սենդյան, Ջաբալ Ջալիլա, Ջաբալ Բրամբա շրջաններն ու Աշ Շմեսի պլանտացիաները։ Ինչպես փոխանցում է ՍԱՆԱ պետական գործակալությունը, բանակի ստորաբաժանումներն իրենց ձեռքն են վերցրել նաեւ Լաթաքիա-Հալեպ միջազգային մայրուղու 12 կմ հատվածը։