Արգենտինայի իշխող կուսակցության թեկնածու Դանիել Սցիոլին ընդունել է նախագահական ընտրություններում կրած պարտությունը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Արգենտինայի ժողովուրդը նոր նախագահ է ընտրել՝ Մաուրիսո Մակրիին, ում ես հենց նոր շնորհավորեցի հեռախոսով»,- ասել է Սցիոլին իր համախոհներին։
Քվեաթերթիկների 66 տոկոսը հաշվելուց հետո Մակրին հավաքում է ձայների 53.5 տոկոսը, իսկ Սցիոլին՝ 46.5 տոկոսը։





























