Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչ, «Հյուսիս» գումարտակի սպա Ռուսլան Մուհուդինովի դեմ գործի ֆիգուրանտներ Զաուր Դադաեւի եւ Անզոր Գուբաշովի ցուցմունքները տեսագրվել են։

«Նեմցովի սպանության մեջ Մուհուդինովի մեղքը հաստատում են Դադաեւի եւ Գուբաշովի խոստովանական ցուցմունքները, որոնք տեսագրվել են»,- հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Մուհուդինովի մեղքը հաստատում են  նաեւ խուզարկությունների արդյունքներն ու քրեական գործի մյուս նյութերը։

Նոյեմբերի 18-ին Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել էր Ռուսլան Մուհուդինովին։ Պաշտպանող կողմը այդ որոշումը բողոքարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանում։

Մուհուդինովի նկատմամբ դաշնային եւ միջազգային հետախուզում է հայտարարվել։