Մյանմարի հյուսիսում՝ Քաչինի նահանգում, սողանքի զոհերի թիվը հասել է 104-ի։ Մոտ 100 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է The Global New Light of Myanmar-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր 99 զոհի մասին։

Կիրակի օրվա դրությամբ փրկարարները փլատակներ տակից հանել են 103 դիակ։ Եվս մեկ  մարդ մահացել է հիվանդանոցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հփաքին քաղաքի վարչա-տնտեսական վարչության պետ Թին Սվե Մինթ Մին նշել է, որ իրենք չգիտեն, թե քանի մարդ է անհետ կորել, քանի որ այդտեղ ապրող մարդկանց թիվը հայտնի չէ։ «Դրանք ուղղակի հետնախորշեր էին, որտեղ բանվորներն ապրում էին ինքնաշեն վրաններում»,- նշել է նա։

Նշենք, որ սողանքը տեղի էր ունեցել շաբաթ օրը Հփաքան քաղաքի հանքերից ոչ հեռու։