ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում սինթետիկ թմրանյութի թունավորումով 12 մարդ է հոսպիտալացվել, որոնց թվում՝ 5 անչափահաս, հայտնում է KGTV-ն։

Ինչպես հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Ջո Աբադորը, ենթադրյալ թունավորումների մասին հաղորդագրությունները ստացվել են քաղաքի տարբեր շրջաններից։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 12 մարդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Իշխանությունները նշում են, որ նրանք թունավորվել են «սփայս» տեսակի սինթետիկ թմրանյութից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Ամադորի խոսքով՝ դեռեւս հայտնի չէ, թե տուժածները թմրանյութն օգտագործել են կամավոր թե ոչ։