Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Բելգիայում ՀՀ դեսպանություն, ԵՄ-ում ՀՀ առաքելություն, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելություն բնականոն աշխատում են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Բրյուսելում ՀՀ դիվ. ներկայացուցչությունները՝ Բելգիայում դեսպանություն, ԵՄ-ում առաքելություն, ՆԱՏՕ-ում առաքելություն բնականոն աշխատում են»,– գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բելգիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել: Բրյուսելի դաշնային դատախազության ներկայացուցչի փոխանցմաբ, ձերբակալությունները կատարվել են երկրի մայրաքաղաք Բրյուսելում եւ դրա մերձակայքում։
Բելգիական հեռուստաընկերությունների փոխանցմամբ, հատուկ գործողության ընթացքում անցկացվել են փաստաթղթերի զանգվածային ստուգումներ, բնակարանային խուզարկություններ, ավտոմեքենաների կալանումներ։
Այդուհանդերձ, հատուկ գործողություննների արդյունքում չի հաջողվել ձերբակալել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին:




























