Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հաշվարկել են հանգստյան օրերին Սիրիայում ռուսական ավիացիայի կողմից կատարված մարտական թռիչքները եւ ահաբեկիչների դիրքերին հարվածները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օդանավերն իրականացրել են 141 մարտական թռիչք եւ 472 հարված հասցրել ահաբեկիչների օբյեկտներին Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի, Հոմսի, Ռաքքայի եւ Դեյր էզ Զորի նահանգներում»,-հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով, զուգահեռաբար շարունակվել է թիրախների հետախուզությունը, որոնց պետք է խոցեն հետագայում:





























