Թուրքիայի «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության փոխնախագահ Քափթան Քարթալը լուսանկարներ է տեղադրել համացանցում, որտեղ լուսանկարվել է Սիրիայի բանակի դեմ կռվող թուրքմեն ջիհադականների հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ BBP-ի փոխնախագահ Քափթան Քարթալը ռուսական օդանավերի կողմից Սիրիայում ծայրահեղական խմբավորումներին ռմբակոծելուց հետո որպես բարոյական աջակցություն այցելել է Սիրիայում կռվող ջիհադական թուրքմենների ջոկատներին։
Քափթան Քարթալը լուսանկարվել է թուրքմեն ջիհադականների «Սուլթան Աբդուլ Համիդ» բրիգադի հրամանատար Օմեր Աբդուլլահի եւ մյուս ծայրահեղականների հետ։





























