Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում նոյեմբերի 22-ի երեկոյան ոստիկաննները տան մուտքի մոտ կրակել են 5 երեխաների մայր Մուզեյեն Քըզըզլի վրա։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Նուսայբինում, որտեղ իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են հայտարարել, ոստիկանները զրահապատ մեքենայից կրակել են տան մուտքի մոտ դրված նստարանին նստած Մուզեյեն Քըզըլի վրա։ Կինը փորձել է փախչել կրակոցներից, սակայն վիրավորված ընկել է տան դիմացի այգում։

Ծանր վիրավորված կնոջը հարեւանների կանչով եկած բժիշկները տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ փողոց դուրս գալու արգելքի ժամանակ ոստիկանները կրակում են ցանկացած շարժվող կետի վրա։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում Թուրքիայի քրդաբնակ վայրերում ոստիկանները սպանել են բազմաթիվ անմեղ մարդկանց։