Նիգերիայում մահապարտ կնոջ գործի դրած ռումբի պայթյունից զոհվել է 7 մարդ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների ազգային գործակալության ներկայացուցիչ Մուհամմեդ Քանարին, փոխանցում է ՌԲԿ-ն։

Ահաբեկչությունը տեղի էր ունեցել երկրի հյուսիսարեւելյան Մայդուգուրի քաղաքում։ Գործակալության տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն կանանց եւ երեխաների մոտ։ Դեռեւս հայտնի չէ, թե ստանձնել է արդյոք որեւէ խմբավորում կատարվածի պատասխանատվությունը։