Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հասցվող օդային հարվածները։ Այս մասին նոյեմբերի 23-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ բանակցությունների ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հասցվող օդային հարվածները»,- ասել է Օլանդը եւ հիշեցրել, որ Սիրիայի ափերին է հասել «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիՖրանսիային կակտիվացնի Սիրիայում ԻՊ դիրքերի վրա ավիահարվածները. Օլանդ ակիր նավը։

«Միջազգային հանրության նպատակը ԻՊ-ի ոչնչացումն է»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Քեմերոնն իր հերթին առաջարկել է Ֆրանսիային ԻՊ-ին ռմբակոծելիս օգտագործել Կիպրոսում բրիտանական բազան։