Ռուսական ավիացիան հանգստյան օրերին Սիրիայում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող կարեւոր նավթային օբյեկտներ է ռմբակոծել: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսական ռմբակոծիչները «Հմեյմիմ» ավիաբազայից կատարել են Սիրիայի հյուսիսի ու արեւելքի նավթառատ տարածքներում բենզատարների շարասյունների ու նավթամշակման գործարանների ոչնչացման մարտական առաջադրանքներ: Ռաքքա քաղաքից 15 կմ հարավ արեւմուտք ոչնչացվել է խոշոր նավթապահեստ»,- հայտնել է Կոնաշենկովը
Բացի դրանից, Ռաքքայի տարածքում ոչնչացվել է նավթավերամշակման մի գործարան: Զինվորականների տվյալներով այդ օբյեկտները զինյալների եկամուտների հիմնական աղբյուրներն էին:





























