Իսպանական ոստիկանությունը ավելի քան 70 մարդու է ձերբակալել՝ թմրադեղերի առեւտրի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկված հատուկ գործողության ընթացքոմ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Europa Press գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են Կատալոնիայի ինքնավար մարզի 15 քաղաքապետարաններում: Գործողությունը սկսվել է տեղական ժամանակով 4:30-ին ու շարունակվում է մինչեւ հիմա:

Նշում են, որ հետաքննությունը սկսվել էր դեռ 2004թ.: Խոսքը ծանր թմրադեղերի՝ հիմնականում կոկաինի ու հերոինի առեւտրի մասին է: