Թուրքիայի «Բաժանված հայրերի միության» նախագահ Մուհամեդ Օզենը դատարանի որոշմամբ կալանվել է։

Թուրքական Habersol կայքի փոխանցմամբ՝  սկանդալային հայտարարություններով հայտնի Մուհամեդ Օզենի դեմ նախկին կինը 3 հայցեր էր ներկայացրել ալիմենտները չվճարելու համար։ Մի քանի հայցով դատարանները Մահմուդ Օզենի դեմ որոշում էին կայացրել, սակայն նա գտնվում էր ազատության մեջ։ Հերթական հայցի հետ կապված դատական նիստից հետո նա կալանվել է։

Նշենք, որ Թուրքիայի «Բաժանված հայրերի միության» նախագահ Մուհամեդ Օզենը մի հարցազրույցի ժամանակ հայտարարել էր. «Իրենց կանանց սպանած հերոս տղամարդկանց ճակատը համբուրում եմ»։ Այս խոսքերը մեծ արձագանք էին գտել Թուրքիայում։