Հունաստանի եւ Մակեդոնիայի սահմանին մի քանի իրանցի փախստականներ կարել են իրենց բերանները՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով Մակեդոնիայի իշխանությունների դեմ, որոնք թույլ չեն տալիս մուտք գործել այդ երկիր: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Նրանց ճակատին եւ կրծքին եղել է գրություն՝ «Արդար ազատություն»:

Ընդհանուր առմամբ, աֆրիկյան երկրներից եկած եւ սահմանին մնացած հարյուրավոր միգրանտներ են մասնակցել բողոքի ակցիաներին այն բանից հետո, երբ Մակեդոնիան թույլ է տվել երկիր մուտք գործել միայն նրանց, որոնք կարող են ապացուցել, որ իրենք փրկվում են Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանաստանում ընթացող պատերազմից: Իրանից, Պակիստանից եւ Բանգլադեշից եկած փախստականները նրանց շարքում չեն եւ համարվում են տնտեսական միգրանտներ, հաղորդում է  Lenta-ն: