Ամերիկյան Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքի մասնավոր տներից մեկում անհայտ անձը կրակ է բացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպի հետեւանքով երեք մարդ է մահացել, եւս մեկը՝ վիրավորվել: Տուժել է 12-ամյա երեխա, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Տեղի ունեցածի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: