Վանաձորի «Քիմիագործների» այգում նոյեմբերի 22-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը, նա Խնձորուտ գյուղի բնակիչ էր, 74 տարեկան: 

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ  դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:  Թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, դեռ հայտնի չէ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: