Մեծ Բրիտանիայի խորհրդարանը արդեն եկող շաբաթ կարող է քվեարկություն անցկացնել Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու հարցը, փոխանցում է Sky News-ը՝ վկայակոչելով պատգամավորական շրջանակներում իր աղբյուրները։
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ մի շարք բարձրաստիճան պատգամավորներ հասկացնել են տվել, որ մտադիր են պաշտպանել վարչապետին։
Հաղորդվում է, որ լեյբորիստ Ջերեմի Քորբինի հակապատերազմական ծրագիրը չպետք է խանգարի դրան, փոխանցում է Gazeta-ն։





























