Թուրքիայի Այդըն նահանգում նոյեմբերի 24-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել են 7 հոգի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Այդըն նահանգի Էֆելերի շրջանում մեքենան կորցրել է կառավարումն ու ճանապարհից դուրս գալով՝ գլորվել ձորը։

Նախնական տեղեկություններով ավտովթարի հետեւանքով մահացել են մի ընտանիքի 7 անդամ։