Ալժիրում փախստականների ճամբարի տարածքում բնկված հրդեհից աֆրիկյան երկրների 18 քաղաքացի է մահացել, տուժել է եւս 43 մարդ:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Ուարգլա քաղաքում: Կրակն արագ մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները: Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն:

Ճամբարի տարածքում ապրում է շուրջ 600 միգրանտ: Չի հաղորդվում, թե մահացածները որ երկրների քաղաքացիներ են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն: