Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում պայթյունի հետեւանքով առնվազն 5 զինվորական է մահացել: Ականապատված մեքենան պայթել է հսկիչ-անցագրային կետի մոտ:

16 մարդ վիրավորվել է, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լիբիայում «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Նաբիլը ենթադրաբար սպանվել է Դարնա քաղաքի մոտ ամերիկյան ավիահարվածից: