Թուրքիայի ուժերի կողմից Սիրիայում ռուսական ռմբակոծիչի խոցելոց հետո Անկարայում ուժեղացվել է ՌԴ դեսպանատան անվտանգությունը։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայում ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խփվելուց հետո Անկարայում ռուսական դեսպանատան անվտանգությունն ուժեղացնելու համար ժամանել են լրացուցիչ ոստիկանական ուժեր։ Միայն դեսպանատան դիմաց կանգնել են ոստիկաններով 6 ավտոբուս։

Նշենք, որ Թուրքիան պնդում է, թե ռուսական ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի սահմանը, սակայն Ռուսաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, թե ռուսական օդանավը չի խախտել Թուրքիայի սահմանը։