«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 50 ցմահ ազատազրկվածներ այսօր՝ նոյեմբերի 24-ին, իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ են սկսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկվածներից մեկի հարազատը. «Մենք իրենց հետ պայքարելու ենք այնքան, մինչեւ որ ինչ-որ արդյունք տա մեր պայքարը: Նստացույց կանենք, մինչեւ հոկտեմբերին մեր հանձած նամակին պատասխանեն արդարադատության նախարարությունից»:

Նշենք, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից չհաստատեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 50 ցմահ ազատազրկվածների հացադուլ սկսելու լուրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 50 ցմահ ազատազրկվածների հարազատներ հոկտեմբերին իրենց հարազատների գործերի վերանայման պահանջով նամակ էին հանձնել Բաղրամյան-26, որն հետագայում ուղարկվել էր Արդարադատության նախարարություն: