Չինաստանում նավթարդյունաբերող գործարանի տարածքում պայթյուն է հնչել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ, ըստ առկա տեղեկությունների, պայթել է վառելիքի պահեստը։ Նշվում է, որ պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։ Գործարանը գտնվում է Սյանյանի շրջանում։

Ներկայումս զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։