Երեւանի  Վարդանանց փողոցում, նոյեմբերի 24-ի երեկոյան «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթայանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է:

NEWS.am-ի տեղեկություններով, սպանության կասկածանքով իրավապահները փնտրում են կոնկրետ անձի` 54-ամյա Մկրտիչ Պ.-ին, որին դեռ  չի հաջողվել հայտնաբերել: 

Ենթադրվում է, որ  սպանության մեջ կասկածվողը բանկում գործարք է ունեցել եւ որոշել է վրեժխնդիր լինել բանկի իրավաբանից:  Տեղեկություններ կան, որ սպանության մեջ կասկածվողը  նախկինում հյուրանոց է ունեցել Երեւանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով երիտասարդ է մահացել:

NEWS.am-ին ականատեսները պատմել էին, որ երիտասարդն իջել է մեքենայից, հենց այդ պահին հնչել է կրակոց, ինչի հետեւանքով  Հովհաննես Աթայանը մահացել է: Սպանությանը, նախնական տեղեկություններով, նախորդել է վիճաբանությունը: