Սիրիայում ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցման հետ կապվծ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասը Ռուսաստանի նկատմամբ Անկարայի գործողությունները ոչ բարեկամական է անվանել: նա այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկրի ղեկավարության անունից հույն նախարարն իր ցավակցություններն է հայտնել թուրքական ավիացիայի կողմից ռուսական օդանավի խոցման եւ օդաչուի մահվան կապակցությամբ, որը հակաահաբեկչական հանձնարարություն էր իրականացնում Սիրիայում: Աթենքում համաձայն են ՌԴ նախագահի գնահատականների հետ, որ Անկարայի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլ են եւ չեն բխում ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի նպատակներից»,-ասել է Կոցիասը:

Նա ընդգծել է, որ Աթենքի համար «հատկապես հասկանալի է Թուրքիայի վարած գծի սադրիչ բնույթը՝ հաշվի առնելով Անկարայի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու բազմաթիվ եւ տարիներով շարունակվող գործելակերպը»:

Ռուսական կողմն իր հերթին կոչ է արել համագործակցել եւ համատեղել միջազգային ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: