Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչի դեպքից հետո Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների մի մասին ռուս սահմանապահները հետ են ուղարկում Թուրքիա։ Այս մասին գրել է թուրքական Zaman պարբերականը։
Ռուսաստան մեկնել ցանկացած, սակայն Մոսկվայի օդանավակայանից հետ ուղարկված Թուրքիայի քաղաքացիները պնդում են, թե ռուս սահմանապահները երկար հարցաքննում են այցի նպատակների, հյուրանոցի, կանխիկ գումարի հետ կապված եւ մերժում երկիր թողնել՝ պատճառաբանելով, թե երկիր մտնելու համար հիմնավորումները արժանահավատ չեն։
Թուրքական Zaman-ի հետ զրույցում «Թուրքական ավիաուղիների» ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը։
Բացի այդ, «Թուրքական ավիաուղիները» Ռուսաստան մեկնողների համար հայտարարություն է տարածել՝ շեշտելով, իրենք միայն ավիափոխադրում են իրականացնում, իսկ Ռուսաստան մուտքի հետ կապված խնդիրներում իրենք պատասխանատու չեն։





























