Ֆրանսիայում նոյեմբերի 30-ին մեկնարկող ՄԱԿ կլիմայական կոնֆերանսի ժամանակ անվտանգությունն ապահովելու են մոտ 120 հազար ոստիկաններ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ելիսեյան պալատից հայտնել են, որ իրենց մասնակցությունը հաստատել են 138 երկրներ։ Ֆրանսիան հույս ունի կլիմայի փոփոխության կանխման համար հասնել գազերի արտանետումը կրճատելու մասին համաձայնագրի կնքմանը, ինչպես նաեւ 2020թ.-ից տարեկան 100 մլրդ դոլար հավաքել զարգացող երկրներում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար։
Ինչպես հայտնում է AFP-ն, Կազնյովը հայտնել է, որ Փարիզի կոնֆերանսի ժամանակ անվտանգությունը կապահովի 120 հազար ոստիկան, ժանդարմ եւ զինվորական։




























