Ռուսաստանը կփորձի այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատվիրել քննարկել ահաբեկիչների ֆինանսավորման ուղիների հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կփորձենք, գուցե հենց այսօր, ՄԱԿ-ի ԱԽ-ում կարճ հանձնարարություն ներառել՝ Անվտանգության խորհրդի անդամներին, թե ինչ է նրանց հայտնի այն մասին, թե որտեղից է սնվում  «Իսլամական պետությունը», ինչպես է ընթանում նավթի ու հնագույն արժեքների առեւտուրը: Թող ընդհանրացնեն տեղեկատվությունը եւ մեզ փոխանցեն»,-ասել է Լավրովը: