«Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիներ» (МАУ) ավիաընկերությունը պատրաստվում է 2016թ. ամռանը կրկնապատկել չվերթերը Երեւանի ուղղությամբ:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այժմ ավիաընկերությունը կատարում է օրական մեկ չվերթ: Հուլիսի 15-ից Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիները ամեն օր կկատարի երկրորդ չվերթը:

Այժմ քննարկվում է նաեւ ուկրաինական մեկ այլ` YAN AIR ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա: